|
Փոքրիկ դաշնակարուհին մեծ Երեւանում |
|
Շնորհաշատ դաշնակարուհու համար արդեն նեղ են Արցախի երաժշտական կյանքի սահմանները: Դա կարելի է միայն ողջունել եւ խրախուսել: Նոր ուսումնական տարուց սկսած Անահիտ Առուշանայնը Երեւանի Սպենդիարովի անվան 10-ամյա երաժշտական դպրոցի սան է: Նրա ուսուցիչն է պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը: Տաղանդավոր դաշնակարուհու Երեւանում կեցության վայրի հարցը լուծվել է Նարինե Դավթյանի եւ ԱՄՆ-ից բարերար Արկադի Ֆելդմանի աջակցությամբ: Անահիտը մրցույթներին, համերգներին եւ փառատոներին մասնակցելու է ԼՂՀ դրոշի ներքո: Արդեն Սպիվակովի անվան «Տաղանդավոր երեխաների հիմնադրամի» կազմում տեղի են ունեցել նրա ելույթները Ֆրանսիայում, Բելգիայում եւ Մոսկվայում, որտեղ արցախցի դաշնակարուհին արժանացել է ջերմ ընդունելության: Արձակուրդների ընթացքում Անահիտը համերգներով այցելելու է Ղարաբաղ: Այդ ժամանակահատվածում նրան խորհրդատվություն է տալու Ստեփանակերտում Անահիտի ուսուցիչ Սայաթ-Նովայի անվան երաժշտական վարժարանի մանկավարժ Վահրամ Արզումանյանը: |
|
|
2007 թ. ամառը Անահիտ Առուշանյանի համար |
|
2007թ. հունիսին Անահիտ Առուշանյանը դարձել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնի մասնակիցը, որը կազմակերպվել է Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կողմից «Աշխարհի երեխաները ահաբեկչության դեմ» գլոբալ ծրագրի շրջանակներում: 2007թ. հուլիսին Անահիտը Սպիվակովի հիմնադրամի երեւանյան մասնաճյուղի ուրիշ թոշակավորների խմբի հետ միասին հյուրախաղերի է մեկնել Ֆրանսիա: Ստրասբուրգում երիտասարդ երաժիշտները ելույթ են ունեցել Եվրախորհուրդում հյուպատոսի, դեսպանների եւ այլ աշխատակիցների առջեւ: Երեխաներին ընդունել է նախկին հյուպատոսներից մեկը, ինչպես նաեւ Եվրախորհուրդում Հայաստանի դեսպան պրն. Տեր-Ստեփանյանը: Հաջորդ օրը Անահիտը եւ մյուս երեխաները մասնակցել են Սպիվակովյան Միջազգային 19-րդ փառատոնին, որը անց է կացվում ամեն տարի Կոլմարում (Ֆրանսիա): Հայաստանից եկած երիտասարդ տաղանդների համերգին ներկա էր անձամբ Սպիվակովը: |
|
|
Երրորդ համահայկական երգի մրցույթ «Ընծա 2007» |
|
2007թ հունիսի 5-ին Սեփանակերտում ավարտվեց երիտասարդ կատարողների երրորդ համահայկական մրցույթ փառատոնը «Ընծա 2007»: Մրցույթը սկսվել էր հունիսի 1-ին: Բացման արարողությանը ներկա էին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախյան եպիսկոպոսության պատրիարք արքեպիսկոպոս Պարգևը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը և այլ պաշտոնատար անձինք: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին 28 երտասարդ երգահաններ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվել է վիճակահանությամբ, որն անց է կացվել բացման արարողության ժամանակ: Մասնակիցներին իրենց երգերով քաջալերում էին Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Անդրեն, Տիգրան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը: |
|
Read more...
|
|
|
|
<< Start < Previous 1 2 Next > End >>
|